27 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես պատկերացում չունեի Էփշտեյնի կատարած հանցագործությունների մասին․ Հիլարի Քլինթոնը 6 ժամ ցուցմունք է տվել

Ես պատկերացում չունեի Էփշտեյնի կատարած հանցագործությունների մասին․ Հիլարի Քլինթոնը 6 ժամ ցուցմունք է տվել

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ «պատկերացում չուներ» Ջեֆրի Էփշտեյնի կատարած հանցագործությունների մասին․ գրում է BBC-ն։

«Ես երբեք չեմ թռել նրա ինքնաթիռով կամ այցելել նրա կղզին, տները կամ գրասենյակները»,- Էփշտեյնի գործը հետաքննող Կոնգրեսի վերահսկողական հանձնաժողովին փակ դռների ետևում 6 ժամ ցուցմունք տալուց հետո ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ հավելելով, որ ցանկանում է՝ «ճշմարտությունն ի հայտ գա»։

Քլինթոնը կոչ է արել օրենսդիրներին հարցաքննել նախագահ Դոնալդ Թրամփին Էփշտեյնի հետ նրա կապերի մասին։

Հիշեցնենք, որ նրա ամուսինը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, ցուցմունք կտա այսօր՝ փետրվարի 27-ին։

 

Ռազմագերիներ