
Վաղարշապատում կոյուղաջուրը խառնվել է խմելու ջրին․ համայնքապետարան
Վաղարշապատի Սուրբ Մ. Մաշտոց 10 շենքում վթարի հետևանքով մատակարարվող ծորակի ջուրը խառնվել է կոյուղաջրին․ այս մասին հայտնում է Վաղարշապատի համայնքապետարանը։
«Տեղեկացնում ենք, որ վթարի հետևանքով տվյալ շենքում մատակարարվող ծորակի ջուրը խառնվել է կոյուղաջրին։ Խնդրում ենք մինչև խնդրի ամբողջական վերացումը չօգտագործել ծորակի ջուրը՝ ոչ խմելու, ոչ կենցաղային նպատակներով։
Վաղարշապատի համայնքապետարանը և «Վեոլիա Ջուր» ընկերությունը համատեղ իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարի պատճառների վերացման և ջրամատակարարման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։


