27 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձերբակալությունից մեկ օր առաջ Էփշտեյնը փորձել է Մարոկկոյում պալատ գնել

Ձերբակալությունից մեկ օր առաջ Էփշտեյնը փորձել է Մարոկկոյում պալատ գնել

Մանկապղծության համար մեղադրված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը 2019 թվականին իր ձերբակալությունից մեկ օր առաջ փորձել է բազմամիլիոն դոլարանոց պալատ գնել Մարոկկոյում․ գրում է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության՝ անցյալ ամիս հրապարակված փաստաթղթերին։

Նշվում է, որ Էփշտեյնը 2011 թվականից ի վեր ձգտում էր ձեռք բերել «Բին Էննախիլ» պալատը, սակայն վաճառողի հետ գնի և առուվաճառքի շուրջ վեճերը տևել են տարիներ։

Մարաքեշի շքեղ Պալմերեյ թաղամասում գտնվող պալատը նկարագրվում է որպես ճարտարապետական ​​գլուխգործոց, որն առանձնանում է փորագրություններով ու խճանկարներով․ պալատի կառուցմանը մասնակցել է 1300 արհեստավոր։

Նշվում է, որ Էփշտեյնը 14.95 միլիոն դոլարի բանկային փոխանցման պայմանագիր է կնքել 2019 թվականի հուլիսի 5-ին՝ իր ձերբակալությունից մեկ օր առաջ։ Ձերբակալությունից 3 օր անց ֆինանսիստի հաշվապահ Ռիչարդ Կանը չեղարկել է դրամական փոխանցումը, և գնումը, ի վերջո, չի իրականացել։

Ռազմագերիներ