
«ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը միավորվում են
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն ու «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ստորագրել են համագործակցության հուշագիր:
«Պատրաստակամ ենք մեկ ճակատով հանդես գալու առաջիկա համապետական ընտրություններում, հետևաբար՝ միավորում ենք մեր ջանքերը և հայտարարում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ երկարատև քաղաքական համագործակցություն հաստատելու և միասնաբար հանդես գալու մասին»,- ասվում է «ՀայաՔվե»-ի հայտարարության մեջ:


