
Ապրիլի 1-ից կբարձրանա Մասիսում գործող նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը
Ապրիլի 1-ից կբարձրանա Մասիսում գործող նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը․ այս մասին հայտարարել է Մասիս քաղաքի համայնքապետ Նորայր Հակոբյանը։
«Մասիս համայնքի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների հարգելի աշխատակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ սույն թվականի ապրիլի 1-ից կբարձրանան Մասիս համայնքում գործող բոլոր նախադպրոցական (մանկապարտեզների) և արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը՝ 15-20 տոկոսով։
Շնորհակալություն բոլոր այն մասնագետներին, ովքեր ամեն օր իրենց աշխատանքով ներդրում են ունենում մեր երեխաների դաստիարակության և զարգացման գործում,- գրել է նա։


