
Պակիստանի գործողություններից մահացել է ավելի քան 270 աֆղանստանցի զինծառայող
Առնվազն 274 աֆղանստանցի զինծառայող է մահացել, ավելի քան 400-ը՝ վիրավորվել Պակիստանի պատասխան գործողությունների հետևանքով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իսլամական հանրապետության զինված ուժերի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ահմեդ Չաուդրին․ փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ Պակիստանի բանակը նաև ոչնչացրել է աֆղանական 73 հենակետ, ևս 18-ը վերցվել է հսկողության տակ։ Բացի այդ, խոցվել է ավելի քան 115 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, զրահափոխադրիչներ և հրետանային միջոցներ։


