
Հունգարիան և Սլովակիան ցանկանում են տեսուչներ ուղարկել Ուկրաինա՝ գնահատելու «Дружба» նավթատարի վիճակը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այսօր՝ փետրվարի 27-ին, հայտարարել է, որ Սլովակիայի հետ միասին պատրաստվում են Ուկրաինա մասնագետների խումբ ուղարկել, որ գնահատեն «Дружба» նավթատարի վիճակը․ գրում է «Интерфакс» գործակալությունը։
«Ես կոչ եմ անում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին թույլատրել հունգարացի և սլովակ տեսուչների մուտքը և վերականգնել «Дружба»-ի աշխատանքը»,- սոցցանցի իր էջում գրել է Օրբանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումն Ուկրաինա այն բանից հետո, երբ հունվարի 27-ից դադարեցվել էր Հունգարիա ռուսական նավթի մատակարարումը «Дружба» նավթատարով։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Կիևի այդ որոշումը որակել էր որպես քաղաքական շանտաժ։
Նշենք, որ Եվրահանձնաժողովում էլ առաջարկել են, որ Հունգարիան և Սլովակիան ժամանակավորապես նավթ ստանան «Адрия» նավթատարով։ Նախատեսվում է, որ այդկերպ վառելիքի մատակարարումների մեկնարկը կլինի ապրիլին։


