24 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քննարկվել է Երասխ-Նախիջևանի սահման և Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման երկաթուղու վերականգնման հարցը

Քննարկվել է Երասխ-Նախիջևանի սահման և Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման երկաթուղու վերականգնման հարցը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր՝ փետրվարի 27-ին, ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի Հանրապետության սահման» և «Երասխ-Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցերը։

Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ Անդրադարձ է կատարվել ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում գործակցության ներկա մակարդակին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026