
Թուրքիան ու Վատիկանը կգործակցեն ֆինանսական հետախուզության ոլորտում
Թուրքիան և Վատիկանը համաձայնության են եկել ֆինանսական հետախուզության ոլորտում համագործակցության վերաբերյալ․ գրում է «Ermenihaber»-ը։
«Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդի (MASAK) և Վատիկանի պետական վերահսկողական և ֆինանսական միության մարմնի միջև ստորագրվել է հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորումների, փողերի լվացման ֆինանսական հետախուզության փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այն պաշտոնապես ուժի մեջ է մտել և հրապարակվել Թուրքիայի «Resmi gazete» պաշտոնական տեղեկագրում։
Ըստ հուշագրի՝ կողմերը պարտավորվում են ապահովել տեղեկատվության փոխանակում այն իրավիճակներում, որոնք կարող են պահանջել հետաքննությունների և դատական հետապնդումների նախաձեռնում համապատասխան երկրների իրավասու մարմինների կողմից։ Դրա նպատակն է պայքարել կասկածելի փողերի լվացման, դրան առնչվող հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորման դեմ։ Դա երկու կողմերին հնարավորություն կտա արդյունավետ կերպով փոխանակել տվյալներ իրենց հետաքննության և աուդիտի գործընթացներում»- նշում է լրատվամիջոցը։


