
Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ
Փետրվարի 27-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Գարեգին Երկրորդի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988-ի Ադրբեջանի իշխանության կազմակերպված սումգայիթյան ջարդերի զոհերի․ տեղեկացնում է Մայր Աթոռը։
Էջմիածնի Աթոռից հայտնում են, որ եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված կոտորածի ենթարկված անմեղ հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։


