
Ռուսական դրոշն այրելու կապակցությամբ ՌԴ ԱԳՆ է կանչվել Ֆինլանդիայի դեսպանը
Ռուսաստանում Ֆինլանդիայի դեսպան Մարիա Լիիվալան կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի են ներկայացրել՝ Հելսինկիում Ռուսաստանի դեսպանության դիմաց ՌԴ դրոշն այրելու կապակցությամբ․ հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։
«Ռուսաստանում Ֆինլանդիայի դեսպան Մարիա Լիիվալան կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Ֆինլանդիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին կոշտ բողոք է ներկայացվել փետրվարի 24-ին Ֆինլանդիայում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած սադրիչ գործողության կապակցությամբ, որի ընթացքում անհայտ անձինք այրել են Ռուսաստանի պետական դրոշը», – ասված է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։


