
Բուք և տեսանելիության բացակայություն․ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Գյումրի-Աշոցք-Բավրա, Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Տիգրանաշեն-Զանգակատուն, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան հատվածը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են»,- ասված է հաղորդագրությունում։


