
Իսրայելը հարվածեց Իրանին աֆղան-պակիստանյան բախման բռնկումից մեկ օր անց․ քաղաքագետ
Եթե Իսրայելի հարվածը եղել է Թեհրանին, դա նշանակում է, որ թիրախավորվել է թերեւս շատ կոնկրետ պաշտոնյա կամ պաշտոնյաների շրջանակ․ գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:
«Առայժմ տեղեկություններ չկան, թե հատկապես ինչ թիրախ է դիտարկել Իսրայելը: Պաշտոնական Թեհրանը տարածել է միայն տեղեկություն, որ Թեհրանում լսվել են պայթյուններ: Առայժմ ավելի կոնկրետ տեղեկություն, թե հատկապես ինչ օբյեկտում, իրանյան լրատվամիջոցները չեն հաղորդում:
Ուզում եմ ուշադրության արժանացնել հանգամանքը, որ Իսրայելի հարվածը փաստորեն հաջորդում է աֆղան-պակիստանյան բախման բռնկմանը: Նախօրեին դե ֆակտո պատերազմ սկսվեց Աֆղանստանի ու Պակիստանի միջև: Փաստորեն մեկ օր անց Իսրայելը հարվածում է Իրանին»,- նշել է նա:


