25 Նոյ
2024
11.7° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
25-օրյա վարժական հավաքները կմեկնարկեն հունվարի 23-ից

25-օրյա վարժական հավաքները կմեկնարկեն հունվարի 23-ից

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում վարժական
հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող
մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին որոշում կայացրեց:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«1.Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում
հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական
հավաքներ` 2024 թվականի հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ:

Վարժական հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու, որոնցից
2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 98-ը` ավագ ենթասպայական կազմի,
161-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական,
ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով:

Որոշման մեջ նշվում է, որ  վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական
ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն
կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական
հերթապահության ներգրավման նպատակով։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի
ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։