28 Փտր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում ռազմական գործողություններ են, ու ՀՀ իշխանության առաջին պարտականությունը պետք է լինի ռիսկերի կառավարումը․ քաղաքագետ

Իրանում ռազմական գործողություններ են, ու ՀՀ իշխանության առաջին պարտականությունը պետք է լինի ռիսկերի կառավարումը․ քաղաքագետ

Իրանի դեմ ռազմական գործողություն է սկսվել, ինչը Պենտագոնը կոչել է «Էպիկական կատաղություն», Իսրայելը՝ «Առյուծի մռնչյուն» ու «Հուդայի վահան»․ գրում է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

«Սա նշանակում է՝ տարածաշրջանը մտնում է ռիսկի բարձր փուլ։ Հայաստանի համար սա ուղիղ անվտանգային օրակարգ է՝ էներգետիկ ուղիներ, սահմանային ռեժիմ, տնտեսական հաղորդակցություններ, արտաքին ճնշումներ և միգրացիոն ռիսկ: Անմիջականորեն նաև փախստականների հնարավոր հոսք 79 մլն բնակչություն ունեցող երկրից, անցակետերի ծանրաբեռնվածություն, սոցիալական և անվտանգային լրացուցիչ ճնշումներ։ Պետությունը պարտավոր է նախապես հաշվարկել այս սցենարները, ունենալ պատրաստ մեխանիզմներ։

Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում․

  • Ոչ արտակարգ ռազմավարական քննարկում։ Ոչ հանրային հստակ ուղերձ։
  • Ոչ ինստիտուցիոնալ պատրաստվածություն։ Ոչ անվտանգային ռիսկերի հաշվարկում և կոմունիկացում ու կանխարգելման հստակ դիվանագիտական մեսիջինգ:

Փոխարենը՝ ցուցադրական մեդիաակտիվություն, թեթև շոու «երջանիկ ավտոբուսից»։

Երբ հարևան երկրում սկսվում է ռազմական էսկալացիա, իշխանության առաջին պարտականությունը ռիսկերի կառավարումն է, ոչ թե տեսախցիկի դիմաց ինքնաներկայացումը։ Անվտանգությունը PR նախագիծ չէ։ Պետական կառավարումը բլոգինգ չէ։

Հ․Գ. Ես սա չեմ գրում՝ որևէ ակնկալիք ունենալով ՀՀ իշխանությունից, այլ նրա համար, որ պատասխանատուների վարքը չդառնա սովորական նաև նրանց համար, ովքեր դեռ կարող են մտածել, զգալ պատասխանատվություն երկրի և ժողովրդի առջև»,- նշում է նա:

 

 

Ռազմագերիներ