
ԱՄՆ-ն գործնականում սպառել է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու իր հնարավորությունները․ Բլինքեն
ԱՄՆ-ն գործնականում սպառել է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու
իր հնարավորությունները, ուստի ԱՄՆ Կոնգրեսը պետք է հավանություն տա Կիևին
նոր հատկացումներին․ այս մասին Պետդեպարտամենտում տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ
հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Կիևին աջակցելու համար մենք գրեթե սպառել ենք մեզ անհրաժեշտ գումարները,
և մենք համարյա ժամանակ չունենք»,- ասել է նա և հավելել, որ ԱՄՆ Կոնգրեսը
պետք է հնարավորինս արագ քննարկի Ուկրաինային նոր օգնություն հատկացնելու հարցը։