
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները վտանգավոր են․ Կայա Կալլաս
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները որակել է «վտանգավոր»․ գրում է Al Jazeera-ն։
Պաշտոնյան կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը։
Նա նաև նշել է, որ խոսել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի և տարածաշրջանի երկրների մյուս նախարարների հետ և համակարգում է աշխատանքներն արաբ գործընկերների հետ՝ հակամարտության լուծման դիվանագիտական ուղի գտնելու համար։


