28 Փտր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբու-Դաբի-Երևան չվերթը ճանապարհի կեսից վերադարձել է, Քուվեյթի օդանավակայանում հայեր են մնացել․ նոր մանրամասներ

Աբու-Դաբի-Երևան չվերթը ճանապարհի կեսից վերադարձել է, Քուվեյթի օդանավակայանում հայեր են մնացել․ նոր մանրամասներ

Չեղյալ են հայտարարվել Երևան- ԱբուԴաբի, Երևան-Դուբայ չվերթները։ Տուրիստական գործակալություններից մեկի տնօրենը ABC Media-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մի շարք չեղարկված չվերթներ կան: 

«Անկեղծ ասած՝ ամեն րոպե ստանում ենք թարմացումներ։ Աբու Դաբիից-Երևան թռիչքը ճանապարհի կեսից վերադարձել է, իսկ Երևան-Դուբայ երթուղին նույնպես նստեցումից հետո կրկին չեղարկվել է։ Քուվեյթի օդանավակայանում որոշ թռիչքներ չեղարկվել են, օդանավակայանը փակվել է, իսկ տրանզիտ գոտում գտնվող ուղևորները սպասում են՝ մինչև հնարավոր լինի դուրս գալ կամ այլընտրանքային լուծում գտնել», – հայտնել է տնօրենը։

Տուրիստական գործակալությունների ներկայացուցիչը նշել է, որ ներկայում փորձում են տեղավորել ուղևորներին և լուծել թռիչքի փոխարինման կամ այլ տարանցիկ տարբերակներ տրամադրելու հարցը։ 

«Քուվեյթի օդանավակայանի տրանզիտ գոտում գտնվող ուղևորների խնդիր ունենք։ Նրանց վիզա է անհրաժեշտ, որպեսզի դուրս գան, և մենք հիմա աշխատում ենք հասկանալու՝ ինչ հնարավորություններ կան նրանց համար», – նշել են տուրիստական գործակալությունից: 

Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում լարվածությունն աճել է Իրանի և տարածաշրջանային երկրների միջև ռազմական գործողության հետևանքով: 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ