28 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամերիկացի սենատորի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա անօրինական է և հակասահմանադրական

Ամերիկացի սենատորի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա անօրինական է և հակասահմանադրական

ԱՄՆ դեմոկրատ սենատոր Էդվարդ Ջ. Մարկին ԱՄՆ-ի՝ ընդդեմ Իրանի ռազմական հարձակումը որակել է անօրինական և հակասահմանադրական․ գրում է Al Jazeera-ն։

«Այն Կոնգրեսը չի հաստատել, և դա վտանգավոր է բոլոր ամերիկացիների համար։ Թրամփի անօրինական գործողությունները մեծացնում են տարածաշրջանային ավելի լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը՝ լուրջ ռիսկեր առաջացնելով ԱՄՆ-ի զորքերի և տարածաշրջանի քաղաքացիական բնակչության համար։ ԱՄՆ նախագահը մշտապես չափազանցրել է Իրանի միջուկային սպառնալիքի հանգամանքը, նույնիսկ այն բանից հետո, երբ հայտարարեց, որ Միացյալ Նահանգները ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրն իր, այսպես կոչված, «Կեսգիշերային մուրճ» անօրինական գործողության ժամանակ»,- ասել է սենատորը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ