28 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերջին ժամերին հրթիռակոծությունն ավելի ինտենսիվ է դարձել․ Իսրայելի բնակիչը ABC Media-ին մանրամասներ է հայտնել

Վերջին ժամերին հրթիռակոծությունն ավելի ինտենսիվ է դարձել․ Իսրայելի բնակիչը ABC Media-ին մանրամասներ է հայտնել

Առավոտից պարբերաբար ազդանշաններ են հնչել, առաջին ազդանշանը հնչել է ժամը 8:00-ին, բայց դա ներքին ռազմաճակատի հրամանատարության նախազգուշացումն էր․ (նման է 12-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցածին). ABC Media-ի հետ զրույցում ասել է Իսրայելի բնակիչ Մեննի Կուրսունսկին։

«Ինչքան ես գիտեմ, ներկայումս վնասներ կամ զոհեր չկան, քանի որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը որսացել է բոլոր հրթիռները:

Ի դեպ, հիմա ռմբակոծությունները շատ ավելի հաճախակի են դարձել, քան նախկինում, վերջին 30 րոպեների ընթացքում վեցերորդն է»,- ասել է Իսրայելի բնակիչը։

Խոսելով գործողությունը շարունակելու հավանականության մասին՝ նա նշել է, որ դա հիմնականում կախված է ԱՄՆ-ի և Իսրայելի  նպատակներից։

«Բայց ես կարծում եմ, որ դա կտևի առնվազն ևս 2-3 օր, նույնիսկ այդ նպատակներին օպտիմալ հասնելու դեպքում»,- ասել է բնակիչը:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ