28 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չվերթներ են չեղարկվել․ Շրի Լանկայից Հայաստան վերադարձող քաղաքացիները «տրանզիտ» գոտում են մնացել

Չվերթներ են չեղարկվել․ Շրի Լանկայից Հայաստան վերադարձող քաղաքացիները «տրանզիտ» գոտում են մնացել

Շարժա-Երևան չվերթը կայացել է, իսկ Երևանից Շարժա մեկնող օդանավը փորձել է այլ երթուղով հասնել Էմիրություններ, սակայն Թուրքմենստանի օդային տարածքից վերադարձել է Երևան։ Ենթադրվում է, որ այդ պահին Էմիրությունների օդային տարածքի փակումը դարձել է վերադարձի պատճառը․ ABC Media-ի հետ զրույցում հայտնել է տուրիստական գործակալության ներկայացուցիչ Տիգրան Հակոբյանը։

Իսկ Շրի Լանկայից Հայաստան վերադարձողների համար Իրանում սկսված պատերազմն ու տարբեր երկրների օդային տարածքների փակումը լուրջ խնդիր է առաջացրել։ Նրանք մնացել են Քուվեյթի օդանավակայանի տրանզիտ գոտում։

Վիզային սահմանափակումների պատճառով նրանք չեն կարող լքել տրանզիտ տարածքը։ Հակոբյանի փոխանցմամբ՝ արդեն կապ է հաստատվել համապատասխան կառույցների և դեսպանատան հետ՝ ուղևորների տեղավորման հարցը լուծելու նպատակով։ Ներկայումս այլ թարմացում չկա։

Օդային հաղորդակցության ցանկը շարունակում է փոփոխվել յուրաքանչյուր վայրկյան։ Այս պահի դրությամբ, ըստ «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի, չեղարկվել են Քուվեյթից, Աբու Դաբիից, Դոհայից և Դուբայից դեպի Երևան չվերթները։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ