28 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ դասեր էր քաղել Իրանը՝ 12-օրյա պատերազմից․ Աբրահամ Գասպարյանն է մեկնաբանում

Ի՞նչ դասեր էր քաղել Իրանը՝ 12-օրյա պատերազմից․ Աբրահամ Գասպարյանն է մեկնաբանում

Միացյալ Նահանգների և Իսրայելի նման գերզինված պետությունների հարձակմանը Իրանը պատասխանեց ընդամենը երկու ժամ անց․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։

Սա, ըստ քաղաքագետի, երկու կարևոր բանի մասին է վկայում։

«Իրանը, որպես ինստիտուցիոնալ հզոր հիշողություն ունեցող պետություն և պետականության մի քանի հազարամյա ավանդույթներ ունեցող միջազգային իրավունքի սուբյեկտ, լրջորեն դասեր էր քաղել 12-օրյա պատերազմից և երկու կարևոր քայլ է իրականացրել։ Առաջին հերթին հետախուզության և հակահետախուզության համակարգերը լեգոյի նման քանդել էր և զրոյից հավաքել, որովհետև Իսրայելին և Միացյալ Նահանգներին, ինչպես նաև Բրիտանիային հաջողվել էր խոցելի դարձնել այդ համակարգերը թե՛ կիբերանվտանգության առումով, թե՛ ներսում ցանցերը ստեղծելու առումուվ, ինչը Իրանին շատ մեծ վնասներ պատճառեց։ ՈւստիԻրան շատ մեծ դասեր քաղեց այս ամենից և վերակառուցեց համակարգը, վերազինվեց նորից։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը, որի վրա ուզում եմ ուշադրություն դարձնել․ հրեական կամ իսրայելական լոբիի կողմից հովանավորվող, ֆինանսավորվող և իրենց գաղափարական վարդապետությամբ առաջնորդվող մեդիաները, որոնք անցած ութ ամսվա ընթացքում փորձեցին ստեղծել այն տպավորությունը ամբողջ աշխարհում, որ Իրանը պատրաստ չէ, Իրանը կարող է վայրկյանների ընթացքում ծնկի գալ և չկարողանալ դիմադրել, որովհետև դիմադրության օջախները ամբողջությամբ վերացված են։ Իրանն ապացուցեց հակառակը։ Իրանը ցույց տվեց, որ գնում է ռազմավարական գործակցության, և ռազմավարական գործակցության երկու կարևոր ակտ կարողացավ ձեռք բերել այս վերջին մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Այսինքն՝ դրական բազմաբևեռության գնացող աշխարհում Իրանը փորձեց Ռուսաստանի և Չինաստանի հետ գնալ ռազմավարական խորքային գործակցության, ինչի վկայությունը անցած մեկ ու կես, երկու ամսվա ընթացքում թե՛ Ռուսաստանից հակաօդային պաշտպանության գերհզոր ժամանակակից համակարգերի ձեռքբերումն է, թե՛ Չինաստանի նման տեխնիկապես գերհագեցած, գերհզոր պետության ռազմական արսենալից մի փոքր հատված ձեռք բերելն է»,- նշել է Գասպարյանը։

Քաղաքագետի խոսքով՝  Միացյալ Նահանգները կամ իսրայելական արբանյակները, իհարկե, տեսնում էին, գիտեին, հաշվարկում էին։

«Միացյալ Նահանգների ներսում և Իսրայելի ներսում պահը հասունացել էր գնալու արտաքին նման քայլի և նման միջամտության։ Միարժեք կարող եմ հստակ ասել, որ այդպես է, ինչո՞ւ, որովհետև այս տարվա սեպտեմբերին Իսրայելում տեղի են ունենալու խորհրդարանի ընտրություններ  և այդ ընտրություններում Նեթանյահուի դիրքերը, հատկապես Իրանի դեմ պատերազմում ոչ ցանկալի հաջողություններ արձանագրելու պայմաններում, ավելի թուլացան, գումարած այս ամենին՝ Գազայում տեղի ունեցող պատերազմը, ինչը, բնականաբար, շատ բացասաբար ազդեց Նեթանյահուի կոալիցիոն դիրքերի և ընդհանրապես իսրայելական հասարակությունում իր հեղինակության և վարկի վրա։ Ուստի և Իսրայելին անհրաժեշտ է այս ընտրություններին ընդառաջ գնալ արտաքին հաղթանակով վերադառնալ տուն, և ցույց տալ, որ, այսուհանդերձ, իրենք կարողացան այսպես կոչված չարիքի առանցքը ապամոնտաժել վերջին մի քանի տարում»,- նշել է քաղաքագետը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ