
Քուվեյթում պայթյունի ձայներ են լսվում, վնասվել է օդանավակայանը․ ABC Media-ին մանրամասներ են հայտնի դարձել
Քուվեյթում տեղակայված ամերիկյան երեք զորամասերից մեկը Իրանը խոցել է, խոցել է նաև օդանավակայանը։ ABC Media-ին փոխանցել են Քուվեյթի մեր հայրենակիցները։
Այս պահին լսվում են պայթյունի ձայներ, աշխատում է նաև Քուվեյթի հակաօդային պաշտպանությունը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Իսրայելն ու ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Իրանին։ Ժամեր անց Իրանը պատասխան գործողություն է սկսել՝ հարյուրավոր հրթիռներ ուղարկելով ինչպես դեպի Իսրայել, այնպես էլ դեպի Պարսից ծոցի երկրներ, որտեղ ամերիկյան ռազմաբազաներ են տեղակայված։


