24 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանն արգելել է նավերի անցումը Հորմուզի նեղուցով․ ԵՄ ռազմածովային առաքելության պաշտոնյա

Իրանն արգելել է նավերի անցումը Հորմուզի նեղուցով․ ԵՄ ռազմածովային առաքելության պաշտոնյա

ԵՄ Aspides ռազմածովային առաքելության պաշտոնյան հայտարարել է, որ նավերն ազդանշաններ են ստանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ըստ որոնց՝ «ոչ մի նավի թույլատրված չէ անցնել Հորմուզի նեղուցով»․ գրում է Reuters գործակալությունը։

Անանուն մնալու պայմանով Reuters-ի հետ զրուցած պաշտոնյան ասել է, որ Իրանը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։

Նշվում է, որ Թեհրանը տարիներ շարունակ սպառնացել է փակել նեղուցը՝ ի պատասխան իսլամական հանրապետության դեմ ցանկացած հարձակման։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026