28 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տարածաշրջանում թշնամական ուժերի բոլոր օբյեկտները կհամարվեն օրինական ռազմական թիրախներ․ Իրանի ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ին

Տարածաշրջանում թշնամական ուժերի բոլոր օբյեկտները կհամարվեն օրինական ռազմական թիրախներ․ Իրանի ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին․ գրում է Al Jazeera-ն՝ հղում անելով IRIB լրատվական գործակալությանը։

Նամակում մասնավորապես ասվում է․

Իրանը կշարունակի վճռականորեն և առանց հապաղելու իրացնել ինքնապաշտպանության իր իրավունքը, մինչև ագրեսիան լիովին և անվերապահորեն դադարեցվի։

ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի իրականացրած օդային հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի ակնհայտ խախտում են և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ զինված ագրեսիայի հստակ օրինակ։

Այս ագրեսիային ի պատասխան՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրացնում է ինքնապաշտպանության իր բնական և օրինական իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։

Իրանի ԶՈՒ-ն կօգտագործի բոլոր անհրաժեշտ պաշտպանական հնարավորություններն ու միջոցները՝ այս հանցավոր ագրեսիային դիմակայելու և թշնամական գործողությունները կանխելու համար։ Համապատասխանաբար, տարածաշրջանում թշնամական ուժերի բոլոր բազաները, օբյեկտները և ակտիվները կհամարվեն օրինական ռազմական թիրախներ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ