
Մենք կոչնչացնենք թշնամիների բազաներն ու կհուսահատեցնենք նրանց․ Իրանի նախագահը դիմել է ժողովրդին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ուղերձով դիմել է իրանցիներին ու ասել, որ երկրի կառավարման ժամանակավոր խորհուրդն արդեն սկսել է աշխատանքն, ու այն կղեկավարի Իրանը մինչև մշտական նոր գերագույն հոգևոր առաջնորդի ընտրություն։
«Մենք կոչնչացնենք մեր թշնամիների բազաներն ու կհուսահատեցնենք նրանց։ Պետք է միասնական գործենք ընդդեմ նրանց ծրագրերի», – ուղերձում նշել է նախագահ Փեզեշքիանը։
Երկրի հոգևոր առաջնորդի սպանությանն Իրանի նախագան անդրադարձել է նաև X-ի իր էջում ՝ նշելով, որ նրա նահատակությունը երկար տարիներ կմնա ժողովրդի հիշողության մեջ։
«Հանցագործների ոճիրը և Իրանի սիրելի զավակների նահատակությունը չեն խաթարում մեր սկզբունքներն ու հաստատակամ ենք մեր սիրելի Իրանի փառքի, անկախության և արժանապատիվ առաջընթացի ճանապարհը շարունակելու հարցում»,- նշել է նախագահը։


