02 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից․ կա զոհ ու վիրավորներ

«VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից․ կա զոհ ու վիրավորներ

Մարտի 2-ին, ժամը 06։59-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ հայտնում է Փրկարար ծառայությունը։

Պարզվել է, որ Մաստարա-Թալին ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ