02 Մար
2026
5° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին կվերադառնա երկիր

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին կվերադառնա երկիր

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և 2025 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մարիա Կորինա Մաչադոն կիրակի հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին կվերադառնա Վենեսուելա, և որ հարավամերիկյան երկրում ընտրություններ կանցկացվեն․ գրում է Associated Press-ը։

Մաչադոն վերադարձի ամսաթիվ չի նշել, սակայն ասել է, որ նպատակներից մեկը կլինի «նոր և հսկայական ընտրական հաղթանակի» նախապատրաստվելը։

Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը զգուշացրել է, որ Մաչադոն «ստիպված կլինի պատասխան տալ», եթե վերադառնա երկիր։

Հիսունութամյա քաղաքական գործիչն անցյալ տարի արժանացել էր Խաղաղության նոբելյան մրցանակի՝ Վենեսուելայում ժողովրդավարական անցմանն ուղղված իր պայքարի համար։ Ավելի ուշ՝ ԱՄՆ հատուկ գործողության ժամանակ Մադուրոյին և նրա կնոջն առևանգելուց հետո, նա իր մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ