02 Մար
2026
5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հռոմի պապի ընտրության գաղտնի կոնկլավի ժամանակ կարդինալներից մեկի մոտ հեռախոս է հայտնաբերվել․ նոր փաստեր՝ «Լևոն XIV պապի ընտրությունը» գրքում

Հռոմի պապի ընտրության գաղտնի կոնկլավի ժամանակ կարդինալներից մեկի մոտ հեռախոս է հայտնաբերվել․ նոր փաստեր՝ «Լևոն XIV պապի ընտրությունը» գրքում

Անցյալ տարվա մայիսին Հռոմի պապ Լևոն XIV-ին Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրած գաղտնի կոնկլավն ընդհատվել է, երբ ժողովի մասնակից 133 կարդինալներից մեկի մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել, ինչն անվտանգության լուրջ խախտում է․ գրում է Reuters գործակալությունը։

Մինչ կարդինալները պատրաստվում էին իրենց առաջին քվեարկությանը Վատիկանի Սիքստինյան կապելլայում, որը հագեցած էր խլացնող սարքավորումներով՝ արտաքին աշխարհի հետ կապը կանխելու համար, անվտանգության աշխատակիցները որսացել են ակտիվ բջջային կապի ազդանշան։

Ըստ Վատիկանի երկու թղթակիցների հեղինակած «Լևոն XIV պապի ընտրությունը» նոր գրքի՝ կարդինալները զարմացած նայել են միմյանց, ապա տարեց հոգևորականներից մեկը հայտնաբերել է, որ գրպանում հեռախոս կա։

Գրքում չի նշվում կարդինալի անունը և չի ասվում, որ նա որևէ դրդապատճառ է ունեցել հեռախոսն իր մոտ պահելու համար․ նշվում է, որ այդ պահը նրան «ապակողմնորոշել ​​և հուսահատեցրել է»։

«Տեսարանն անհավանական էր նույնիսկ որպես ֆիլմի սցենար․ նման բան ժամանակակից կոնկլավների պատմության մեջ դեռևս չէր եղել», – գրել են գրքի հեղինակները։

Նոր պապի ընտրության ամբողջ ընթացքում, որը կարող է տևել մի քանի օր, կոնկլավին մասնակցող կարդինալները երդվում են չհաղորդակցվել արտաքին աշխարհի հետ և հանձնել իրենց հեռախոսներն ու կապի մյուս միջոցները։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ