«Երևանը մի օր կզղջա»․ Պետդումայի պատգամավորի արձագանքը՝ Sputnik Արմենիա ռադիոյի լիցենզիան կասեցնելու որոշմանը
«Սա Փաշինյանի սխալն
է։ Ես կարծում եմ, որ մի օր Երևանը կզղջա դրա համար», – RT-ի հետ զրույցում ասել է
միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան:
Նրա խոսքով՝ սա Երևանի կողմից առաջին ոչ բարեկամական քայլը
չէ ՌԴ-ի նկատմամբ․ «Օրինակ, Ղարաբաղի հետ կապված հարցում Հայաստանի իշխանությունները
փորձել են հավաստի տեղեկատվություն չհասցնել քաղաքացիներին և երկրում դժգոհություն
չառաջացնել», – նշել է Չեպան։