02 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան պատրաստ է պաշտպանել Պարսից ծոցի երկրներն ու Հորդանանն Իրանից․ ԱԳՆ

Ֆրանսիան պատրաստ է պաշտպանել Պարսից ծոցի երկրներն ու Հորդանանն Իրանից․ ԱԳՆ

Ֆրանսիան պատրաստ է պաշտպանել Պարսից ծոցի երկրները և Հորդանանն Իրանից․ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում բարեկամ երկրներին, որոնք դարձել են ԻՀՊԿ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների թիրախ և ներքաշվել պատերազմի մեջ»,- ընդգծել է նախարարը՝ նշելով Բահրեյնը, Հորդանանը, Իրաքը, Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Օմանը և Սաուդյան Արաբիան։

«Համաձայն իր գործընկերների հետ կնքված համաձայնագրերի և միջազգային իրավունքում ամրագրված հավաքական ինքնապաշտպանության սկզբունքների՝ Ֆրանսիան պատրաստ է մասնակցել նրանց պաշտպանությանը»,- հավելել է Բարոն։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ