20 Նոյ
2024
15° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որոշ արտաքին խաղացողներ ծրագրում են մեծ պատերազմ հրահրել Մերձավոր Արևելքում․ Լավրով

Որոշ արտաքին խաղացողներ ծրագրում են մեծ պատերազմ հրահրել Մերձավոր Արևելքում․ Լավրով

Որոշ արտաքին խաղացողներ
ծրագրում են մեծ պատերազմ հրահրել Մերձավոր Արևելքում՝ օգտագործելով իսրայելապաղեստինյան
հակամարտության սրումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ակնհայտ է, որ որոշ
արտաքին ուժեր դեմ չեն իսրայելապաղեստինյան հակամարտության սրումն ի շահ իրենց գործածելով՝
տարածաշրջանային թշնամանքի օջախ ստեղծել՝ զարգացնելով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից
Մերձավոր Արևելքում 20 տարուց ավելի վարվող ավանտյուրաները, որոնց հետևանքը պետականության
խարխլումն է, հարյուր հազարավոր զոհերը, փախստականների հսկայական ալիքը, սոցիալ-տնտեսական
խնդիրների կտրուկ սրումը»,- հայտարարել է Լավրովը։