
Այս պատերազմում Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս է հասցնելու նաև Հայաստանին․ դեսպան
Այս պատերազմում Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս է հասցնելու նաև Հայաստանին․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին` ընդգծելով, որ դա ասում է ոչ թե որպես դեսպան, այլ որպես վերլուծաբան։
«Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պատմության ընթացքում Հայաստանի նկատմամբ առկա որոշ երկրների նկրտումները, թեև այս պահին կարող ենք ասել, որ մոխիրների տակ թաքնված կրակների նման են, սակայն դրանք դեռ առկա են։ Ըստ այդմ էլ մեր սրտի ցանկությունն է, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն։ Աստված մեզ օգնական՝ այս պատերազմում Իրանը պարտություն չկրի, և Հայաստանն էլ դրա հետևանքով վնաս չկրի»,- ասաց դեսպանը։


