
Թեհրանն օրը 4 անգամ հրթիռակոծում են, բայց իրավիճակը վերահսկելի է․ իրանցի փորձագետը ABC Media-ին մանրամասներ է հայտնել
Միջազգայնագետ, Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահիդիանն ABC Media-ի հետ զրույցում ասել է, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում իրավիճակը կառավարության վերահսկողության տակ է։
«Թեհրանում ամենուրեք կարող ենք տեսնել ոստիկանական ուժեր, զինվորականներ։ Իսրայելական և ամերիկյան անօդաչու սարքերը ռմբակոծում են Թեհրանը․ նրանք ամեն օր չորս անգամ ռմբակոծում են Թեհրանը՝ սկզբում ժամը 4-ին, ապա ժամը 10-ին կամ 11-ին, ապա երեկոյան և դրանից հետո՝ կեսգիշերին։
Քաղաքը ենթարկվում է ռմբակոծության ամեն օր չորս անգամ, բայց չեմ կարծում, որ այս տեսակի ռմբակոծությունները կփոխեն իրավիճակը, քանի որ քաղաքներում, մասնավորապես Թեհրանում, իրավիճակը վերահսկելի է. խանութները բաց են, դեղորայքի պաշարների, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի կամ գազի հետ կապված խնդիրներ չկան։ Այս պահին ես լքում եմ Թեհրանը․ ընտանիքիս տեղափոխում եմ մեկ այլ քաղաք, սակայն մի քանի օրից կվերադառնամ։ Իրավիճակն իսկապես վերահսկելի է, խնդիր չկա. կարծում եմ՝ նրանք ոչինչ չեն կարող անել, քանի որ մենք պատշաճ կերպով պաշտպանվում ենք»,- ասել է փորձագետը։


