02 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Կարապետյանն ընդունակ է համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան

Սամվել Կարապետյանն ընդունակ է համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան

Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական ուժի ղեկավար Սամվել Կարապետյանի մասին օրեր առաջ արած իր հայտարարությունների արձագանքին, որ ի զարմանս իրեն, ավելին էր, քան սպասում էր։

«Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված մի ուժեղ կառավարություն, որի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։

Վստահաբար կարելի է հավաստել, որ իր հաղթանակի պարագայում նա չի հրաժարվի Հայաստանի և այլ պետությունների միջև կնքված պայմանագրերից, փոխարենը ավելի ևս կամրապնդի նրանց առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Կարապետյանի հաղթանակի պարագայում ինքնաբերաբար կվերանա նաև Եկեղեցու նկատմամբ պետության սանձազերծված հակասահմանադրական եւ ազգադավ արշավը, ինչը հաստատաբար կվերականգնի ամբողջ հայության միաբանությունը»,- ասել է Տեր-Պետրոսյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ