
Գարեգին Բ-ն մշտական կապի մեջ է Մերձավոր Արևելքի հայ համայնքների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իրանի պատերազմից հետո մշտական կապի մեջ է հայկական համայնքների հետ․ տեղեկացնում են Մայր Աթոռից։
«Այն բոլոր երկրներում, որոնք անմիջականորեն կամ անուղղակիորեն ներքաշվել են ռազմական գործողությունների մեջ, կան հայկական համայնքներ։
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով և մշտական կապի մեջ է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Պատրիարքության և տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ»,- ասված է հայտարարությունում:


