
ԱԳՆ-ն ավիաընկերությունների հետ քննարկում է ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը․ ՀՀ ԱԳՆ
Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից ելնելքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը քննարկումներ է իրականացվում ավիաընկերությունների, այդ թվում՝ FlyOne, FlyDubai, Air Arabia, Qatar Airways, Jazeera Airways, հետ՝ թռիչքների հնարավոր տարբերակներ և դրանց կազմակերպմանը հնարավոր աջակցություն դիտարկելու նպատակով․ տեղեկացնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Համապատասխան քննարկումներ են ընթանում նաև վերաբերելի երկրների գործընկերների հետ՝ անհրաժեշտ գործընթացները դյուրացնելու նպատակով: Իրականացվել է կարիքների գնահատում:
ԱՄԷ-ում դեսպանությունը շարունակում է օպերատիվ կապի մեջ մնալ ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի և համալսարանների ղեկավարության հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն:
Կան նաև ՀՀ քաղաքացիներ, որոնք չեն կարողացել վերադառնալ Հայաստան այլ՝ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներից՝ տարանցիկ չվերթների չեղարկման պատճառով: Համապատասխան երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն անհատական կապի մեջ են այդ քաղաքացիների հետ՝ մինչև ՀՀ վերադառնալը հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժինnերը շարունակում են իրենց գործունեությունը։ Այստեղ ՀՀ քաղաքացիների դիմումների մեծ թիվ չի գրանցվել։
Դեսպանությունների և ԱԳՆ կողմից տրամադրված թեժի գծին ստացված բազմաթիվ զանգերի միջոցով անմիջական պատասխաններ են տրվում ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին: Տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն հնարավոր չվերթների մասով առկա իրավիճակի, հնարավոր փոփոխությունների և տարբերակների վերաբերյալ։
Տարածաշրջանում գտնվող ՀՀ դեսպանությունների տրամադրած կոնտակտային տվյալներն են՝
Իրան՝ +98 902 0059927
Իսրայել՝ 972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144
Արաբական Միացյալ Էմիրություններ՝ +971 506144624, +971509367385,
Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ +971 58 567 0993
Քուվեյթ՝ +965 25322175, +965 90065454, +965 25322174
Օման՝ +968 93812337
Կատար՝ +974 44919232, +974 33303979
Լիբանան՝ +961 3 157 305, +961 3 536 041
ՀՀ ԱԳՆ՝ +37455620111 (նաև WhatsApp)»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարությունում։


