Եթե այս ճանապարհը շարունակվի, ապա կհասնենք գրաքննության, քանի որ մարդու արտահայտած կարծիքի համար հեռարձակողը պատասխանատվության է ենթարկվում. «Տոսպա» ռադիոկայանի փաստաբան
«Տոսպա» ռադիոկայանի
փաստաբանը համաձայն չէ «Սպուտնիկ Արմենիայի» վերաբերյալ ՀՌՀ-ի կայացրած որոշման հետ։
«Եթե այս ճանապարհը
շարունակվի, ապա կհասնենք գրաքննության, քանի որ մարդու արտահայտած կարծիքի համար հեռարձակողը
պատասխանատվության է ենթարկվում», «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է փաստաբան
Սիմոն Ֆարմանյանը։
«Ասում են՝ Քեոսայանի
հաղորդման մեջ կան «ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներ Հայաստանի ու ժողովրդի մասին»,
բայց հաղորդման ընթացքում խոսքն ուղղված է եղել կոնկրետ սուբյեկտին, այստեղ ազգային
արժանապատվության հարց չկար։ Սուբյեկտը պետք է որոշի՝ իր համար վիրավորանք կա, թե չկա,
կարող է, ասենք, Քաղաքացիական օրենսգրքի շրջանակներում դիմել «վիրավորանքի և զրպարտության»
հոդվածով»,- նշել է փաստաբանը։
Նա անդրադարձել է նաև
ՀՌՀ-ի մեկ այլ պնդման․
«Ասում են՝ «Աբովյան
Time»-ում հնչեցվել են չստուգված տեղեկություններ, բայց այստեղ էլ գործ ունենք կարծիքի
հետ։ Հաղորդման ընթացքում քննարկում է եղել, որի ընթացքում հաղորդավարն իր կարծիքն
է հայտնել»,- նշել է փաստաբան Սիմոն Ֆարմանյանը։