
Փաշինյանը կմեկնի Վրաստան
Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան․ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
Թբիլիսիում նա կհանդիպի Վրաստանի վարչապետի հետ։ Կկայանա նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ, որից հետո վարչապետները համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։


