03 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջրանջատումներ կլինեն, բայց ավելի կարճ ժամանակով․ Ջրային կոմիտեի նախագահ

Ջրանջատումներ կլինեն, բայց ավելի կարճ ժամանակով․ Ջրային կոմիտեի նախագահ

Երկու շաբաթվա ժամկետ ենք խնդրել «Վեոլիա ջրի» հետ աշխատելու և ժամանակացույցը վերանայելու համար․  ԱԺ ամբիոնից խոսելով Հայաստանում ջրամատակարարման գրաֆիկի մասին՝ասել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

«Մեր նախնական գնահատականն այն է, որ այնտեղ ժամանակացույցը բարելավելու, լավարկելու պոտենցիալ ունենք, և մեր գնահատականը հիմնված է երկու հիմնական գործոնների վրա․ առաջինը պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերը, որոնք ընթացիկ են, իրականացնում ենք, բայց նոր թափ ենք հաղորդելու և դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր՝ բավականին մեծ ծավալների։ Խոսքը թե՛ Երևանի, թե՛ մարզերի մասին է։  Ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ,  որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան այս ժամանակացույցը, ուղղակի որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնել և այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով»,- ասել է Ղալամքարյանը։

Նա նշել է, որ նախատեսված 7–ժամյա անջատումը հնարավոր է կրճատել՝ հասցնելով 3-4 ժամի, այսինքն՝ անջատումներ կլինեն, բայց ավելի քիչ։ «Դրանք պետք են, որովհետև ամառվա պիկ ամիսներին մենք կարիք ունենք գիշերային ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն և ցերեկային ժամերին այդ ջրավազանի ջուրը օգտագործվի»,- ասել է Ջրային կոմիտեի նախագահը։

Նա նշել է, որ ոռոգման համակարգում կորուստները գնահատվում են 46-50%-ի շրջանում, իսկ «Վեոլիա ջուրը» ստանձնել է այդ թիվը 55-60 տոկոսի իջեցնելու պարտավորություն։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ