
ԱՄԷ-ն և Քաթարը փորձում են համոզել Թրամփին դադարեցնել մարտական գործողություններն Իրանի դեմ
Քաթարը և Արաբական Միացյալ Էմիրությունները՝ Պարսից ծոցի երկու պետություններ, որոնք վերջին օրերին ԱՄՆ-ին և Իսրայելին Իրանի պատասխան հարձակումների ժամանակ ենթարկվել են հրթիռային և անօդաչու սարքերի հարվածների, փորձում են արագ ուժեղացնել իրենց հակաօդային պաշտպանությունը, նրանք օգնություն են խնդրել իրենց դաշնակիցներից․ գրում է Ynet News-ը՝ հղում անելով Bloomberg-ին։
Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ ԱՄԷ-ն օգնություն է խնդրել իր դաշնակիցներից՝ միջին հեռահարության սպառնալիքներից պաշտպանվելու համար, մինչդեռ Քաթարն օգնություն է խնդրել անօդաչու սարքերի հարձակումները կասեցնելու համար։
Հրապարակման մեջ նշվում է, որ Քաթարի Patriot համակարգերի պաշարները կարող են սպառվել չորս օրվա ընթացքում՝ հաշվի առնելով օգտագործման ներկայիս տեմպերը։
Այս մտահոգությունների ֆոնին, Քաթարը և ԱՄԷ-ն փորձում են իրենց դաշնակիցների օգնությամբ համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ գտնել «ելք» պատերազմից և արագորեն դադարեցնել մարտական գործողությունները։
Հիշեցնենք, որ Իրանի դեմ շաբաթ սկսված ԱՄՆ-իսրայելական հարձակումներից ի վեր՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռներ և անօդաչու սարքեր է արձակել Պարսից ծոցի մի շարք արաբական պետությունների, այդ թվում՝ ԱՄԷ-ի, Բահրեյնի, Քաթարի, Օմանի, Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի վրա:


