
Իրանի դեմ պատերազմը տարիներ չի տևի․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ Իրանի դեմ պատերազմը «տարիներ չի տևի»․ գրում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկզբում կանխատեսել էր, որ պատերազմը կտևի չորսից հինգ շաբաթ, սակայն ավելի ուշ խոսեց Իրանի դեմ լայնածավալ, անժամկետ պատերազմի հավանականության մասին։
Իսրայելի վարչապետը, սակայն, մերժել է տարածաշրջանում բռնկված նախորդ պատերազմների նման տարիներ ձգվող հակամարտության հավանականությունը։
«Այն կարող է արագ և վճռորոշ լինել․ այն կարող է որոշ ժամանակ պահանջել, սակայն տարիներ չի տևի․ սա անվերջ պատերազմ չէ»,- Fox News-ին ասել է Նեթանյահուն։
Այսօր արդեն պատերազմի չորրորդ օրն է․ Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական հարվածներն սկսվեցին շաբաթ։ Հարվածներից մեկի ժամանակ զոհվեց Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, իսկ ԱՄՆ-ին և Իսրայելին Իրանի պատասխանը հակամարտության մեջ ներքաշեց Պարսից ծոցի տարածաշրջանը։


