03 Մար
2026
5° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եկեղեցու դեմ արշավի մաս է, ոչ մի հուշարձան չեն պատրաստվել օտարել․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ նախագծի մասին

Եկեղեցու դեմ արշավի մաս է, ոչ մի հուշարձան չեն պատրաստվել օտարել․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ նախագծի մասին

ՔՊ-ական պատգամավորների նախագիծը՝ մշակութային կառույցները Կառավարությանը հանձնելու մասին, ապօրինի է համարել ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ ԱԺ ամբիոնից Գալստյանը խոսել է նախագծի մասին։

«Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած այս նախագծերի մասին խոսել եմ, և այդուհանդերձ նպատակահարմար եմ գտնում մեկ անգամ ևս անդրադառնալ, քանի որ նախագծերը օգտագործվում են հայ առաքելական եկեղեցին վարկաբեկելու, և բազմաթիվ ստահոդ հայտարարություններ և հաստատումներ տարածելու համար»,-ասել է Գալստյանը։

Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պետական ցանկերում ներառված ոչ պետական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեցող պաշտամունքային կառույցները օտարվեն միայն կառավարության համաձայնությամբ, որպեսզի, ինչպես հիմնավորում են հեղինակները, այդ հուշարձանները ոչ հանրօգուտ և իրենց նշանակությունից տարբերվող նպատակներով չօգտագործվեն։

Ըստ պատգամավորի՝ առաջին հայացքից սա ականջահաճո է հնչում, բայց սա վարկաբեկելի թեզ է։

«Հայ առաքելական եկեղեցին երբեք որևէ հուշարձան չի օտարել և ոչ էլ պատրաստվում է օտարել պատմության և մշակույթի որևէ անշարժ պաշտամունքային կառույց, երկրորդ՝ օրինագիծը իմաստազուրկ է և չի նախատեսում գործնական արժեք ունեցող իրավական կարգավորում, քանի որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նպատակային նշանակությունը որևէ մեկը իրավասու չէ փոխել՝ անկախ վերջինի սեփականության ձևից։ Ուստի, օտարելու դեպքում շարունակվելու է պահպանվել նույն իրավական ռեժիմը։ Որևէ տրամաբանության չի ենթարկվում նաև այն դիրքորոշումը կամ օրենսդրական կարգավորումը, որ պետական ցանկերում գտնվող կառույցները կարող են համարվել օտարման ենթակա, և ամենակարևորը այս և մի քանի նախաձեռնությունների առնչությամբ գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որով եկեղեցին հանդես է գալիս օրենսդրության առավել խստացման դիրքերից, Մասնավորապես, պետական ցանկերում գտնվող բոլոր հուշարձանները, համարելով համազգային ժառանգության մաս, եկեղեցին մերժում է հուշարձանի կարգավիճակ ունեցող որևէ պաշտամունքային կառույց օտարելի հնարավորությունը անկախ սեփականության ձևից։ Եվ ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը երկրում սկսվում առած հակաեկեղեցական արշավի մաս է, որը առերևույթ հայ առաքելական եկեղեցին վարկաբեկելու և հանրության շրջանում հակաեկեղեցական տրամադրություններ ձևավորելու քաղաքական նպատակ է հետապնդում»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ