
Առեղծվածային մահվան դեպք՝ Կոտայքի մարզում․ Shamshyan.com
Երեկ՝ մարտի 2-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ բնակավայրից դեպի Եղվարդ տանող դաշտամիջյան հատվածում այրված ավտոմեքենա կա. գրում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են. նշված հատվածում հայտնաբերվել է ամբողջովին այրված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում էլ՝ մոխրացած դի։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղի ունեցածը սպանություն է, ավտովթար, թե դժբախտ դեպք, պարզվում է։


