03 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ ծովային հետևակը կրակ է բացել Պակիստանում հյուպատոսությունը գրոհած ցուցարարների վրա

ԱՄՆ ծովային հետևակը կրակ է բացել Պակիստանում հյուպատոսությունը գրոհած ցուցարարների վրա

ԱՄՆ ծովային հետևակը կրակ է բացել շաբաթավերջին Պակիստանի Կարաչի քաղաքում ԱՄՆ հյուպատոսությունը գրոհելու փորձ կատարած ցուցարարների վրա․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։

Վանկարկելով «մա՛հ Ամերիկային, մա՛հ Իսրայելին»՝ ցուցարարները փորձել են գրոհել հյուպատոսության շենքը Իրանի գերագույն հորգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի սպանությունից հետո։ Միջադեպի արդյունքում սպանվել է 10 մարդ։

Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ պարզ չէ՝ սպանված անձինք ում արձակած կրակից են մահացել, քանի որ հաղորդվում է, որ հնարավոր է՝ կրակոցներ են արձակել նաև դիվանակագիտական առաքելությունը պաշտպանող այլ ուժեր, այդ թվում՝ մասնավոր անվտանգության աշխատակիցները և տեղական ոստիկանությունը։

Նշվում է, որ Իրանի դեմ իսրայելաամերիկյան հարվածների դեմ բողոքի ցույցերի տարածման ֆոնին՝ Պակիստանի կառավարությունը երկուշաբթի հանրային հավաքների համազգային արգելք է սահմանել։ Երկրի շիա համայնքի առաջնորդները, սակայն, կոչ են արել Լահորում և Կարաչիում ավելի շատ բողոքի ցույցեր անցկացնել։

Նշենք, որ Պակիստանն Իրանից հետո աշխարհում երկրորդ ամենամեծ շիական համայնք ունեցող երկրին է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ