
Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի ֆոնին Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերության ամրապնդումն ավելի կարևոր է դառնում․ եվրահանձնակատար
Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների ֆոնին ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերության ամրապնդումն ավելի կարևոր է դառնում․ X-ում գրել է էներգետիկայի և բնակարանաշինության հարցերով եվրահանձնակատար Դեն Յորգենսենը։
«Ես Բաքվում եմ՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերությունն ամրապնդելու համար։ Դիվերսիֆիկացիան, էներգետիկ անվտանգությունը և մաքուր անցումը հիմնական առաջնահերթություններն են։ Սա ավելի կարևոր է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության համատեքստում», – նշել է Յորգենսենը։
Այսօր Բաքվում անցկացվում է Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 12-րդ նախարարական հանդիպումը և Կանաչ էներգիայի խորհրդատվական խորհրդի 4-րդ նախարարական հանդիպումը։


