
Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Լոկոմոտիվի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային
հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ դեկտեմբեր ամսվա
լավագույն ֆուտբոլիստ։ Լավագույն ֆուտբոլիստի կոչումը մեր ֆուտբոլիստը ստացել է երկրպագուների
քվեարկության միջոցով։
Դեկտեմբերին Նաիր Տիկնիզյանն
անցկացրած երկու խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մեր
պաշտպանը արդեն հեղինակել է 6 գոլ և այս պահին
իր թիմի գլխավոր ռմբարկուն է։