03 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատերազմի ֆոնին Ռոնալդուն հեռացել է Սաուդյան Արաբիայից 

Պատերազմի ֆոնին Ռոնալդուն հեռացել է Սաուդյան Արաբիայից 

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի անձնական ինքնաթիռը երկուշաբթի Սաուդյան Արաբիայից մեկնել է Մադրիդ, այն բանից հետո, երբ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (AFC) Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո կասեցրել է Պարսից ծոցի տարածաշրջանում անցկացվող 8 խաղ գրում է Euronews-ը։

Ռոնալդուն ապրում է Էր Ռիադում իր զուգընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսի և 5 երեխաների հետ։

Հիշեցնենք, որ երեքշաբթի վաղ առավոտյան հարված է հասցվել Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան շենքին։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածն աննշան նյութական վնասի պատճառ է դարձել: Վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ