03 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը կոչ է արել եվրոպական երկրներին ձեռնպահ մնալ Թեհրանի դեմ ցանկացած գործողությունից

Իրանը կոչ է արել եվրոպական երկրներին ձեռնպահ մնալ Թեհրանի դեմ ցանկացած գործողությունից

Իրանը կոչ է արել եվրոպական երկրներին ձեռնպահ մնալ Թեհրանի դեմ Իսրայել-ԱՄՆ համատեղ գործողությանը մասնակցելուցհայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Իրանի դեմ ցանկացած նման գործողություն կդիտարկվի որպես դաշինք (խմբ– Իսրայելի և ԱՄՆ-ի հետ)։ Դա կհամարվի պատերազմի ակտ Իրանի դեմ»,- ընդգծել է Բաղային։

Ավելի վաղ Գերմանիայի և Ֆրանսիայի կառավարությունները հայտարարել էին ռազմական ուժ կիրառելու իրենց պատրաստակամության մասին, եթե Իրանը չդադարեցնի Մերձավոր Արևելքում իրենց դաշնակիցների դեմ «անհամաչափ և ոչ ընտրողական հարձակումները»։

Նշենք, որ Բաղային ասուլիս է հրավիրել ավիահարվածներից տուժած դպրոցներից մեկում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ