
Ո՞ր երկրները պետք է անհապաղ լքեն ամերիկացիները․ Պետդեպը ցանկ է հրապարակել
Իրանի հետ հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել բոլոր ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի տասնյակից ավելի երկրներ․հայտնում է Al Jazeera-ն։
Նախազգուշացումը վերաբերում է Իրանին, Իսրայելին, Բահրեյնին, Եգիպտոսին, Իրաքին, օկուպացված Արևմտյան ափին և Գազային, Հորդանանին, Քուվեյթին, Լիբանանին, Օմանին, Քաթարին, Սաուդյան Արաբիային, Սիրիային, Արաբական Միացյալ Էմիրություններին և Եմենին։


